ՄԽ համանախագահների հերթական հռետորական հայտարարությունը. Դատապարտում են ԼՂ-ում ուժի կիրառումը![]() 2 ապրիլի 2016 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լրջորեն մտահոգված են ղարաբաղյան հակամարտութան գոտում հրադադարի լայնածավալ խախտումների մասին հաղորդագրություններով և կոչ են անում կողմերին դադարեցնել կրակը: Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ջեյսմ Ուորլիքի (ԱՄՆ) և Պիեռ Անդրիոյի համատեղ հայտարարության մեջ, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը: «Մենք վճռականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը և ցավում ենք մարդկանց, այդ թվում քաղաքացիական անձանց, անիմաստ մահվան համար»,- ասվում է հայտարարության մեջ: Համանախագահները կոչ են անում դադարեցնել կրակն ու բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել տեղերում իրավիճակի կայունացման համար: «Նրանք հաստատում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա, և պատերազմը չի կարող ելք լինել իրավիճակից»,-ասվում է հայտարարության մեջ: ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր էջում գրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կհանդիպեն Վիեննայում ապրիլի 4-ին և ապրիլի 5-ին կգումարեն Մինսկի խմբի նիստ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը քննարկելու համար։ Ապրիլի լույս 2-ի գիշերը շփման գծի հարավային, հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է բացահայտ հարձակողական գործողություններ` այլ զինատեսակների հետ միասին օգտագործելով հրետանի, զրահատեխնիկա և օդուժ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերի և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին: Բացի ադրբեջանական զինուժին հասցրած այլ կորուստներից, ՊԲ հակաօդայինները հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսային հատվածում խոցել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող 2 սարք (ԱԹՍ) և 3 տանկ: Հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004-ին ծնված Վաղինակ Գրիգորյանը, ևս 2 երեխա վիրավորվել է: Ադրբեջանական զինուժը Մարտունու պաշտպանական ուղղությամբ ԲՄ-21 («Գրադ») կայանք է օգտագործել: Ընթերցեք նաև.Նալբանդյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի, ԵՄ հատուկ ներկայացուցչի, ՄԽ համանախագահների հետ ՀԱՊԿ. Ադրբեջանը սրում է իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում .Բաքուն ընդունել է ադրբեջանցի 12 զինվորի, տանկի ու ուղղաթիռի կորուստը Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |