Հայկական ստորաբաժանումները առաջնագծի որոշ հատվածներում լուրջ առաջխաղացում ունեն ազատագրելով նորանոր դիրքեր ու բնագծեր։
Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Այլ մանրամասներ նա չի հայտնել:
Ապրիլի լույս 2-ի գիշերվանից շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները ոչնչացրել են, ընդհանուր առմամբ, 2 ուղղաթիռ, 3 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) և, ԼՂ ՊԲ տվյալներով, 1 «Գրադ», 15 տանկ, հինգ զրահամեքենա: Ադրբեջանն ընդունել է 12 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա է մի քանի տասնյակ դիակ, 1 ուղղաթիռ և 1 ԱԹՍ:
Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, ևս 37-ը վիրավորվել է: ՊԲ-ն նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, ևս վեց քացաքացիական, որոնցից երկուսը` երեխա, վիրավորվել են:
Կարդացեք նաև. Բաբայան. Հակառակորդն արդեն ի վիճակի չէ լուրջ քայլերի դիմել, իրավիճակը վերահսկելի է
Ոչնչացվել է ևս մեկական ադրբեջանական տանկ, անօդաչու և «Գրադ» կայանք