Ռուսաստանի Դաշնային խորհուրդի անդամ, պաշտպանության և անվտանգության մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ֆրանց Կլինցևիչը հայտարարել է, որ Մոսկվան կարող է դադարեցնել զենքի վաճառքն Ադրբեջանին:
«Այն, ինչպես են նրանք օգտագործում այդ զենքը, մեզ բացարձակապես չի բավականացնում, և մենք իրավունք ունենք պահանջել, որոշակի ճնշում գործադրել», - ասել է նա, խոսելով ղարաբաղյան հակամարտության գոտում աննախադեպ բախումների մասին:
«Իհարկե, ՌԴ-ն կարող է դադարեցնել զենքի վաճառնք Ադրբեջանին, եթե չդադարի կոնֆլիկտի էսկալացիան: Այս պահին ամենն, ինչ կատարվում է սահմանին, այսպես արտահայտվեմ, բավականին ագրեսիվ բնույթ է կրում», - ասել է նա «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:
«Աղբյուրները հայտնում են, որ կիրառվել է ՏՕՍ-1 «Սոլնցեպյոկ» (հայկական կողմը խոցել էր համակարգը՝ խմբ.): Դա շատ ժամանակակից զենք է, կիրառվում է, երբ լուրջ հարձակողական օպերացիա է նախապատրաստվում», - ընդգծել է Կլինևիչը:
Նա հավելել է, որ Ադրբեջանին զինել դադարեցնելու հարցը պիտի բարձրացնի Պուտինը, քանի որ դա «բարդ պայմանագրային հարաբերությունների կոնգլոմերատ է, որոնցից ոմանք փակ բնույթ են կրում»:
Ապրիլի լույս 2-ի գիշերից մինչև ապրիլի 5-ի կեսօրին հրադարի հաստատումը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 7 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 29 տանկ, 5 զրահամեքենա, ՏՕՍ 1 ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 16 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը:
Հայկական կողմն ունի 20 զոհ, 72 վիրավոր, 26 անհետ կորած:
Կարդացեք նաև. Ինչպես են Հայաստանի ՀԱՊԿ դաշնակիցները զինում Ադրբեջանին