Արցախին տրամադրվող մարդասիրական օգնությունը կհամակարգի ԱԻՆ-ը![]() 6 ապրիլի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության որոշմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը տրամադրվող մարդասիրական օգնությունը համակարգելու, հաշվառելու, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների կուտակման գործընթացը և նպատակային օգտագործման կազմակերպումը վերապահվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Ինչպես ասվում է ԱԻՆ հայտարարության մեջ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական և մասնավոր կառույցները, կազմակերպությունները և անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով: Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաև տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը դիմողի նշած վայրից` ընդհանուր հավաքատեղի: Այս օրերին հասարակության տարբեր շերտեր, անհատ անձինք, կազմակերպություններ առաջին անհրաժեշտության իրեր, սննդամթերք, դեղորայք և առաջին բուժօգնության պարագաներ են հավաքում Արցախի սահմանամերձ համայնքներ և առաջնագծում կանգնած զինծառայողներին ուղարկելու համար: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին. Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ:Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան: SWIFT` ARTSAM22: Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն: Հաշվեհամարը` 22300612211100 (ՀՀ դրամ). հաշվեհամարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար), հաշվեհամարը` 22300200153300 (եվրո), հաշվեհամարը` 22300400153100 (ռուբլի): ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |