ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրել է ՌԴ գործընկեր Դմիտրի Մեդվեդևին հրահանգել «Ռոսօբորոնէքսպորտին» արագացնել Հայաստանին զենքի մատակարարման պայմանագրի կնքման գործընթացը
Այդ մասին է հայտնում ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
Աբրահամյանը նշել է, որ խնդրանքը պայմանավորված է նրանով, որ գործընթացը որոշ չափով դանդաղել է:
Փետրվարի 18-ին ռուսական կողմը հրապարակել է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքած համաձայնագիրը՝ $ 200 մլն վարկի տրամադրման մասին: Ըստ համաձայնագրի հավելվածի, Հայաստանը կգնի «Սմերչ» համազարկային ռեակտիվ կրակի համակարգեր, «ՏՕՍ 1-Ա» ծանր հրանետային համակարգեր, «Իգլա-Ս» դյուրակիր հակաօդային պաշտպանության համակարգեր, «Կոնկուրս»-մ հակատանկային հրթիռային համակարգի 9Մ113Մ հրթիռներ, ՌՊԳ-26 նռնականետեր, Դրագունովի դիպուկահար հրացաններ, «Տիգր» զրահամեքենաներ, «Ավտոբազա-Մ» ռադիոտեխնիկական հետախուզության համակարգեր, ինժեներային ու կապի սարքավորումներ:
Կարդացեք նաև. Ինչպիսի բնութագրեր ունի հայկական զինուժի համար ՌԴ-ից գնվելիք ռազմական տեխնիկան