ՀՀ վարչապետ. Եթե Բաքուն ունի զենք գնելու հնարավորություն, ուրեմն գնելու է![]() ![]() PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանն ունի զենք գնելու հնարավորություն, ուրեմն այսպես թե այնպես գնելու է: Այդ մասին է հայտարարել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ շփման ընթացքում, պատասխանելով հարցին այն մասին, քննարկվել է արդյոք Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հարցը: «Եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից են գնելու»,-ասել է ՀՀ վարչապետը, գրում է Panorama.am-ը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 12 ԱԹՍ: Ադրբեջանն ընդունել է 31 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 3 ԱԹՍ: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 33 զոհ, 121-ը վիրավորվել է, 25-ն անհետ կորած են: ՊԲ-ն նաև 14 տանկ է կորցրել: Ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի միջև ժամը 12:00-ից կրակի դադարեցման մասին երկկողմանի պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ բանակցություններ անցկացնելու պայմանով: Կարդացեք նաև. Իրավիճակն Արցախում՝ ինտերակտիվ քարտեզով ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |