ԼՂՀ ԱԳՆ. Մոնիտորինգի ժամանակ ԵԱՀԿ-ի անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանի համաձայնությունը դեռ չկա![]() 9 ապրիլի 2016 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ դեռևս չի տվել ԼՂՀ Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրում մոնիտորինգ իրականացնելու համար: Այդ մասին տեղեկացրել է ԼՂՀ Արտաքին գործերի նախարարի մամլո խոսնակ Անի Սարգսյանը: Ավելի վաղ ԼՂՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 6-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը դիմել էր ղարաբաղյան կողմին՝ շփման գծում, մասնավորապես, Սեյսուլան բնակավայրի մոտ մոնիտորինգ իրականացնելու թույլտվություն և աջակցություն ստանալու խնդրանքով: «ԼՂՀ իշխանությունները նշված շրջանում մոնիտորինգ իրականացնելու համար տվել են համաձայնություն և պատրաստակամություն են հայտնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել մոնիտորինգի մասնակիցների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Մոնիտորինգը շփման գծում իրականացվում է երկու կողմերի՝ Ադրբեջանի ու ԼՂՀ-ի անվտանգության ապահովման պարագայում: Մինչ այժմ մենք չունենք տեղեկություն ադրբեջանական կողմի դրական պատասխանի վերաբերյալ»,- ասել է ԼՂՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, մեջբերում է Panorama.am-ը: Մեդվեդև. Եթե Մոսկվան զենք չվաճառի ՀՀ-ին և Ադրբեջանին, դա ուրիշները կանեն Ազնավուրը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է ԼՂ-ում իրավիճակը ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |