Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը զինվորների մարմինների փոխանակում են իրականացրել

Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը զինվորների մարմինների փոխանակում են իրականացրել

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում:

Գործընթացն իրականացվել է համաձայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը:

Այդ մասին է հայտնել ԼՂ արտգործնախարարությունը` առանց այլ մանրամասներ հաղորդելու:

Ավելի վաղ Պաշտպանության բանակը հաղորդել էր, որ հայկական կողմն ադրբեջանականին փոխանցել է 7 դիակ, ստանալով երկու զինվորի մարմին ու գլխատված զինծառայողի գլուխը:

Ապրիլի 8-ից շփման գծում գործում է կրակի դադարեցման ռեժիմ` զոհվածների մարմինների որոնողական աշխատանքների կազմակերպման նպատակով: Ադրբեջնական կողմը պարբերաբար խախտում է ռեժիմը` երբեմն անգամ հրետանի կիրառելով:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---