Բաքուն հայտարարում է Ղարաբաղի շուրջ բանակցությունների հնարավոր դադարեցման մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը «մեկ քայլ հետ է» անվանել հունվարի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Մոսկվայում կայացած հանդիպումը: Նա հայտարարել է, որ «Հայաստանի արտգործնախարարի չափազանց կարծր դիրքորոշման պատճառով, չի կարող կանխատեսել գործընթացի հետագա զարգացումը»: «Վարդան Օսկանյանը առաջ է քաշել մի քանի դիրքորոշումներ, որոնք մեզ հետ են վերադարձնում: Մենք կտրականապես մերժել ենք այդ առաջարկները: Այդ դիրքորոշումների թվում են նաեւ ադրբեջանցիների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, Լաչինով անցնող ճանապարհի օգտագործումը: Ես ուզում եմ տեղեկացնել հայկական կողմին, որ եթե բանակցությունները չշարունակվեն վերջին երկու տարիների ընթացքում քննարկվող սկզբունքների հիման վրա, հավանաբար, բանակցությունների շարունակումը կկորցնի իր իմաստը եւ ճիշտ չի լինի ինչ-որ արդյունքի սպասել»,-նկատել է նա:



ԱՀ նախագահի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների գծով լիազոր ներկայացուցիչը եւս նշել է, որ ներկայումս ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկում են անցկացնել արտգործնախարարների հերթական հանդիպումը: Ազիմովը հայտարարել է, որ, սկզբունքորեն, կարելի է ընդունել համանախագահների հրավերը եւ անցկացնել հերթական հանդիպումը: «Սակայն եթե ենթադրվում է մոսկովյանի նման մի հանդիպում, ապա, մեր կարծիքով, նման հանդիպման անցկացումն անիմաստ է»,-հավելել է նա, հաղորդում է Bakiliar.AZ-ը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---