Հայաստանի խորհրդարանի խոսնակը կմասնակցի Թուրքմենստանի նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությանը

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Աշգաբադ` մասնակցելու Թուրքմենստանի նորընտիր նախագահ Ուրբանգուլի Բերդիմուհամեդովի պաշտոնակալության արարողությանը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: Պատվիրակության կազմում են` ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---