Ղարաբաղյան հակամարտությունը հանդիսանում է տարածաշրջանում մեծ տերությունների շահերի մի մասը13 փետրվարի 2007 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հարցը, հանդիսանում է, ինչպես ասում են, «սառեցված», կարգավորում չգտած հակամարտություն: Ինձ համար հակամարտության միակ ընդունելի կարգավորում է հանդիսանում ԵԱՀԿ Մինկսի խմբի ձեւաչափը: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ-ի պետքարտուղար, Բունդեսթագի պատգամավոր եւ Կովկասյան խմբի անդամ Քրիստոֆ Բերգները: Նրա խոսքերով, այլընտրանք չկա: «Սակայն մենք պետք է ընդունենք, որ, չնայած հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի երկար գործնեությանը, կառույցն արդյունքների չի հասել: Սակայն ես կողմ եմ ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի շարունակությանը եւ, միեւնույն ժամանակ, հանդես եմ գալիս նաեւ նախագահների եւ այլ պաշտոնատար անձանց միջեւ բանակցությունների անցկացման օգտին»,- նշել է Բերգները:Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ տվյալ հակամարտությունն իրականում հանդիսանում է մեծ տերությունների շահերի մի մասը: «Իրանն ու Թուրքիան եւս շահեր ունեն տարածաշրջանում: Այս ամենը մեծ ազդեցություն է ունենում եւ բարդացնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հարցի, այլեւ Հարավային Կովկասի այլ խնդրի` Աբխազյան հակամարտության կարգավորումը: Ենթադրում եմ, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը չեն ցանկանում «սառեցված հակամարտությունների» վերսկսում: Սակայն նրանք վախենում են կորցնել իրենց դիրքերը դրանց կարգավորման գործընթացում: Դա հանդիսանում է հակամարտության կարգավորման բարդեցման պատճառներից մեկը: Ինչ-որ կերպ ցանկացած միջամտությունը, աջակցությունը կարող է բերել այնպիսի իրավիճակի, որի ժամանակ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կարող են ոչ միայն խնդիրներ ստեղծել, այլեւ կործանարար դառնալ երկու կողմերի համար էլ: Ներկա դրությամբ, Հայաստանի ետեւում կանգնած է Ռուսաստանը: Սակայն ես վստահ եմ, որ եթե անկախ Ռուսաստանի ցանկությունից, հակամարտության կողմերը շահագրգռված լինեն հարցի կարգավորման մեջ, ապա նրանք կկարողնան ինքնուրույն լուծել հարցը»,- ընդգծել է գերմանական բունդեսթագի պատգամավորը, հաղորդում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |