Քրիսթոֆ Բերգներ. Ղարաբաղյան հակամարտության կողմերը պետք է ճնշեն հույզերի աճը13 փետրվարի 2007 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անհնարին է կարգավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմի մեծացմամբ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ-ի պետքարտուղար, Բունդեսթագի պատգամավոր եւ Կովկասյան խմբի անդամ Քրիստոֆ Բերգները: Նրա կարծիքով, «անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրել, հարգանքով վերաբերվել այլ փոքրաթիվ ժողովուրդներին»: «Իրականում, Հարավային Կովկասում հնարավոր է ներմուծել կանտոններ, ինչպես դա գոյություն ունի Շվեյցարիայում: Դա իմ անձնական գաղափարն է: Իմ կարծիքով, բոլոր տարբեր ժողովուրդները պետք է սերտորեն համագործակցեն, շփման մեջ գտնվեն: Առաջին պլանում են գտնվում մեր պարտականությունները եւ մեր պարտքը: Մենք նահանջելու իրավունք չունենք»,- ասել է Բերգները:Միեւնույն ժամանակ, նա ընդգծեց, որ հեգեմոն երկրները չեն ցանկանում տարածաշրջանում լարվածության պահպանումը երկար ժամանակով: «Ես չեմ պատկերացնում, օրինակ` ինչպես կարող է այդ լարվածությունը ծառայել տարածաշրջանում ԱՄՆ շահերին: Ես այս հակամարտության կարգավորումը ցանկանում եմ 2007 թվականին: Սակայն դեռ դրական ազդակներ չեմ տեսնում` ուղղված այս գործընթացի արագացմանը: Այս ազդակները պետք է հենց կողմերից հանգեն: Կարծում եմ, որ երկու երկրների ժողովուրդները պետք է ճնշեն հույզերի աճը»,- հայտարարել է բունդեսթագի անդամը, հայտնում է ԱՊԱ-ն: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |