ԶԼՄ-ներ. Հունաստանի ՊՆ-ն Թուրքիայի գործողություններին ի պատասխան ստուգում է մարտունակությունը![]() 14 ապրիլի 2016 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը կարգադրել է զորավարժություններ անցկացնել, որոնց նպատակն արագ արձագանքման ուժերի մարտունակության ստուգումն է երկրի հյուսիսում, ինչպես նաև հատուկ նշանակության ուժերինն ու ՀՕՊ-ինը Հիոս և Ինուսես կղզիների շրջանում: Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հունական «Պարապոլիտիկա» թերթի վրա հղումով: Այդ որոշումն, ըստ պարբերականի, կապված է վերջին իրադարձությունների հետ Մակեդոնիայի հետ սահմանին գտնվող փախստականների ժամանակավոր ընդունման ճամբարում և Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից Հունաստանի օդային տարածքի բազմաթիվ խախտումների հետ: «Այո, այդպիսի զորավարժություններ են ընթանում»,-ասել են Հունաստանի ՊՆ մամուլի ծառայությունում, սակայն մարտունակության ստուգման պատճառների մասին հրաժարվել են խոսել: Պաշտպանության նախարարն անձամբ է հետևելու զորավարժությունների ընթացքին: Ապրիլի 15-ին տեղի կունենա արտաքին գործերի և պաշտպանության կառավարական խորհրդի նիստը Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի նախագահությամբ, որտեղ կքննարկվեն թուրքական կողմի գործողությունները: Թուրքական կործանիչներն արդեն մի քանի օր շարունակ` ապրիլի 11-13-ը ներառյալ, խախտում են Հունաստանի օդային տարածքը էգեյան ծովի շրջանում: Հունաստանի օդային տարածքը խախտվել է առնվազն 10 անգամ: Ապրիլի 13-ին 08:33-ին թուրքական երկու F-16 կործանիչ խախտել է Հունաստանի օդային տարածքը Լեսբոս և Հիոս կղզիների միջև: Նշված ռազմական ինքնաթիռները լքել են Հունաստանի տարածքը 09:31-ին: Թուրքական կործանիչները տեղորոշվել են հունական ռազմաօդային ուժերի կողմից և նրանց թռիչքը կասեցվել է ըստ միջազգային և գործող կանոնների»: Ապրիլի 11-ին և 12-ին առնվազն ևս 8 թուրքական ռազմական ինքնաթիռ է խախտել Հունաստանի օդային տարածքը: Փետրվարին Թուրքիայի ռազմական ավիացիան մեկ օրում ավելի քան 20 անգամ խախտել էր Հունաստանի օդային տարածքը, երկու դեպքում տեղի են ունեցել «վիրտուալ օդային մարտեր», հայտնել էր Հունաստանի Գլխավոր շտաբը: Մասնավորապես, խախտումները տեղի են ունեցել Հիոս և Սամոս կղզիների միջև, ինչպես նաև Լեմնոսի և Լեսբոսի տարածքում: Բոլոր դեպքերում օդ են բարձրացել հունական կործանիչները, 2 դեպքում դրանք վիրտուալ օդային մարտեր են վարել թուրքական ինքնաթիռների հետ: . ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |