Նազիկ Ավդալյանը` Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին»![]() 14 ապրիլի 2016 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության շրջանակներում հայ ծանրորդուհի Նազիկ Ավդալյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն և փոխչեմպիոն է հռչակվել: 69 կգ քաշայինների պայքարում Ավդալյանը ոսկու է արժանացել երկամարտում: Պոկում վարժությունում նա զիջել է առաջին հորիզոնականը բելառուս Դարյա Պաչաբուտին: Ավդալյանը հայտարարել է, որ հաղթանակն Արցախի բանակինն է. «Հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղի տղերքին: Մենք ձեզ հետ ենք», - ասել է նա: Նազիկ Ավդալյանը 2009 թվականի Հարավային Կորեայի Գոյան քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի աշխարհի առաջնությունում ճանաչվել է աշխարհի չեմպիոն, դառնալով անկախ Հայաստանի ծանրամարտի առաջին աշխարհի չեմպիոնը։ Հայ ծանրորդուհին 2011 թվականի հունվարին ծանր վնասվածքներ էր ստացել ավտովթարից հետո, ինչը ստիպել էր նրան երկար ժամանակով ընդհատել կարիերան: 2015 թվականին նա վերադարձավ մեծ սպորտ ու մասնակցեց ծանրամարտի աշխարհի առաջնությանը և գրավեց 14-րդ հորիզոնականը: Ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Առաքել Միրզոյանը տղամարդկանց 85 կգ քաշային ծանրորդների C ենթախմբի պայքարում զբաղեցրել է 3-րդ տեղը՝ երկամարտում հավաքելով 332 կգ, Վանիկ Ավետիսյանը դարձել է փոքր բրոնզե մեդալակիր՝ բարձրացնելով 175 կգ: Ծանրորդ Կարապետյանը` Եվրոպայի չեմպիոն, Մարտիրոսյանը` փոխչեմպիոն ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |