Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը` ԵԱ բրոնզե մեդալակիր![]() 16 ապրիլի 2016 - 15:33 AMT PanARMENIAN.Net - Ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, պատանեկան Օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Նորվեգիայում ընթացող Եվրոպայի առաջնության տղամարդկանց 105 կգ քաշային կարգի A ենթախմբում մրցում էին 10 մարզիկ Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Բուլղարիայից, Վրաստանից, Լեհաստանից և Լատվիայից: Պոկում վարժության առաջին մոտեցման ժամանակ Մարտիրոսյանը բարձրացրել է 182 կգ: Սակայն հաջորդ երկու մոտեցումների ժամանակ Մարտիրսյանը գխավերևում չի պահել 184 կգ և 185 կգ: Պոկում վարժությունում ծանրամարտիկը նվաճել է փոքր արծաթե մեդալ: Հրում վարժությունում Մարտիրոսյանը նախ բարձրացրել է 215 կգ, այնուհետև՝ 220 կգ, բայց ձախողել է 225 կգ-ը: Հրում վարժությունում նա գրավել է 3-րդ տեղը, իսկ երկամարտի 402 կգ արդյունքով դարձել Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Եվրոպայի առաջնության վերջին օրը մեդալների համար կպայքարեն նաև Հռիփսիե Խուշուդյանը, Արփինե Դալալյանը և Գոռ Մինասյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |