ՌԴ ԱԳ նախարարն ապրիլի 22-ին կժամանի Երևան![]() 19 ապրիլի 2016 - 16:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ապրիլի 22-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան: Այցի ընթացքում ի թիվս այլ հարցերի կքննարկվի նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Պառլամենտսկայա գազետա» մամուլի կենտրոնում: «Այցի շրջանակում Լավրովը մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա, կենտրոնական թեմաներից մեկը կլինի Լեռնային Ղարաբաղի հարցը: Ավելի մանրամասն տեղեկություններ այցի մասին կլինեն ԱԳՆ կայքում ավելի ուշ»,-ասել է Զախարովան: Ապրիլի 8-ին Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Զրուցակիցները շարունակել են ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի լարման վերաբերյալ վերջին օրերին ունեցած քննարկումները: Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները կարևորել են հրադադարի ռեժիմի ամրապնդման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված առաջարկությունների իրագործումը։ Սերգեյ Լավրովը Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել է Բաքվում կայացած ռուս-ադրբեջանական հանդիպումների մասին։ Ապրիլի 11-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Մոսկվան կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին պահպանել պայմանավորվածությունը կրակի դադարեցման մասին: Ընթերցեք նաև. Լավրով. ՌԴ-ն կոչ է անում ԼՂ հակամարտության կողմերին պահպանել կրակի դադարեցման մասին պայմանը Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |