Ադրբեջանցի իրավապաշտպաններ Յունուսներին թույլատրել են հեռանալ երկրից

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Յունուսներին թույլատրել են հեռանալ երկրից

PanARMENIAN.Net - Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսներին թույլ են տվել հեռանալ երկրից` նրանք արտագաղթել են Նիդերլանդներ: Ապրիլի 19-ին նրանց ինքնաթիռը վայրէջք է կատարել Սհիփհոլ օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել է դուստրը, հայտնում է BBC-ին:

Ապրիլի 18-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը բավարարեց վճռաբեկ բողոքն ու թույլ տվեց Յունուս ամուսիններին հեռանալ երկրից:

2014-ամուսինները փորձեցին հեռանալ Ադրբեջանից Ֆրանսիայի և ԱՄՆ դիվանագետների ուղեկցությամբ, սակայն ձերբակալվեցին օդանավակայանում:

Օդանավակայանում Լեյլա և Արիֆ Յունուսներին արգելվեց հատել սահմանը: Արևմտյան դիվանագետների միջամտությունից հետո նրանց թույլ տվեցին անցնել անձնագրային հսկողությունը, սակայն ինքնաթիռ նրանք այդպես էլ չնստեցին:

2015-ի ամռանը Լեյլա Յունուսին դատապարտեցին 8,5 տարվա ազատազրկման` մեղադրելով տնտեսական հանցանքների մեջ, իսկ նրա ամուսինը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Նրանց նաև պետական դավաճանության մեղադրանք էր ներկայացված: Մեկ տարվա ազատազրկումից հետո նրանց խափանման միջոցը փոխարինվեց պայմանական կալանքով:

Ադրբեջանցի իրավապաշտպանների դատավճիռը չափազանց անհանգստացրել էր Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցին: «Երկու առաջատար իրավապաշտպանների՝ Յունուսների դատավճիռը չափազանց անարդար է։ Հաշվի չի առնվել ամբաստանյալների առողջական վիճակը։ Ես, ինչպես նաև Եվրախորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը, կոչ ենք անում ազատ արձակել բուժման կարիք ունեցող Լեյլա և Արիֆ Յունուսներին», - ասել էր Շուլցը:

Ավելի վաղ Յունուսների դատավճիռն իր հայտարարության մեջ խիստ քննադատել էր ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ու պահանջել անհապաղ ազատ արձակել նրանց: Ըստ Պետքարտուղարության՝ Մեղադրանքը բացառապես կապ ունի նրանց իրավապաշտպան գործունեության և տարածաշրջանում լարվածության թուլացման ու վստահության կամուրջներ կառուցելու վերաբերյալ խաղաղարար ծրագրերին նրանց մասնակցության հետ Կառույցը նաև անհանգտացած է դատական գործընթացի ժամանակ թույլ տրված խախտումներով, և հատկապես՝ իրավապաշտպանների առողջությամբ:

Յունուս ամուսիններն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Լեյլա Յունուսը լյարդի և տեսողության հետ կապված խնդիրներ ունեն: Նրա ամուսինը տառապում է սրտի սուր անբավարարությունից:

Նիդերլանդներ ժամանելուն պես նրանք առաջին հերթին բուժզննության կենթարկվեն: Տեղի մամուլը չի բացառում, որ նրանք քաղաքական ապաստան կխնդրեն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---