ԱԳ փոխնախարարը՝ իտալական Rai News 24-ին. Բանակցություններին ԼՂ ներկայությանն այլընտրանք չկա![]() 19 ապրիլի 2016 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Իտալական Rai News 24 հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ պատմելով, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռքբերված կրակի դադարեցման ռեժիմը կանգնեցրել է շփման գծի երկայնքով չորս օր տևած ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Իտալացի լրագրողը նշում է, որ ռազմական գործողությունների հետևանքով՝ և՛ հայկական կողմը, և՛ ադրբեջանական կողմը տասնյակ զոհեր են ունեցել: Լրագրողը նշում է, որ նոր զոհերը ապակայունացնում են առանց այդ էլ փխրուն հրադադարը Ստամբուլում իսլամական պետությունների մասնակցությամբ վեհաժողովի ֆոնին, գրում է Tert.am-ը: «Բանակցությունների սեղանի շուրջ Լեռնային Ղարաբաղի ներկայությանն այլընտրանք չկա»,- լրատվամիջոցին ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: Նրա խոսքով, դրան դեմ է Բաքուն: Քոչարյանն այնուհետև հավելել է, որ հարկավոր է ուժեղացնել շփման գծի երկայնքով մոնիտորինգ իրականացնող խումբը՝ սադրանքներից և մեղադրանքներից խուսափելու համար, և հասկանալու, թե ով է խախտում հրադադարը: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: ԵԽԽՎ պատվիրակը դատապարտել է Բաքվի ագրեսիան. «Ալիևից ու նրա ռեժիմից այլ բան սպասելի չէր» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |