ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ. Կոսովոյի կարգավիճակի հարցով փոխզիջումը քիչ հավանական է15 փետրվարի 2007 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Մատի Ախտիսաարին հայտարարել է, որ Սերբիայի եւ ալբանական մեծամասնության միջեւ փոխզիջումը` Կոսովոյի ապագա կարգավիճակի առումով, «քիչ հավանական է»: Մ. Ախտիսաարիի խոսքերով, երկու կողմերն էլ խիստ դիրքորոշում ունեն այդ հարցում եւ հավանականությունը, որ իրենք կփոխեն իրենց որոշումը, «չափազանց փոքր է»: ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդն ինքնավար մարզի անկախության կողմնակիցներին կոչ է արել զերծ մնալ բռնությունից:Երեկ երեկոյան Սերբիայի խորհդարանը ձայների մեծամասնությամբ մերժել է ՄԱԿ-ի առաջարկությունը Կոսվոյի կարգավիճակի որոշման մասին: Խորհրդարանը բանաձեւ է ընդունել, որում ասվում է, որ ՄԱԿ-ի ծրագիրը «ապօրինի հիմք է ստեղծում Սերբիայի տարածքում նոր անկախ պետության ստեղծման համար»: Փաստաթղթին կողմ քվեարկել է 225 պատգամավոր, միայն 15-ն են դեմ եղել, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |