Թուրքիայում ընդդիմադիր կուսակցությունը Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացրել![]() 22 ապրիլի 2016 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Մերսին նահանգի Աքդենիզ շրջանում Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել: Միջոցառումը կազմակերպվել է ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ-HDP) և «68-ականներ» նախաձեռնության կողմից: «101 տարի առաջ և հետո չփոփոխվող պետական մտածողությունն ու հայ հեղափոխական գործիչ Փարամազը» խորագիրը կրող միջոցառմանը որպես բանախոսներ հանդես են եել գրող Քադիր Աքընը և լրագրող Արիս Նալջըն: Միջոցառմանը ներկա են գտնվել նաև վերոհիշյալ կուսակցության մի շարք ներկայացուցիչներ, Աքդենիզի ՏԻՄ ղեկավարներ, «Ճնշվածների սոցիալիստական» կուսակցության (ՃՍԿ - ESP) և «Հեղափոխական կուսակցության» (ՀԿ- DP) ներկայացուցիչները, թուրքական Dicle-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Աքընը շեշտել է, որ թուրքական ղեկավարությունը միշտ վարել է ցեղասպանության և կոտորածների քողարկման, կոծկման քաղաքականություն: «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահներ Սելահեթթին Դեմիրթաշի ու Ֆիգեն Յուքսեքդաղի կողմից ներկայացված նախընտրական ծրագրում նշվում էր, որ ընտրվելու դեպքում կուսակցությունը պարտավորվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |