ԱՄՆ-ում Հոլոքոստի թանգարանի կուրատորը Հայոց ցեղասպանությունը համեմատել է Իրաքում ԻՊ-ի գործողությունների հետ![]() 23 ապրիլի 2016 - 16:50 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների Հոլոքոստի հիշատակի թանգարանի մշտական ցուցադրության կուրատոր Սթիվեն Լակերտը ապրիլի 23-ին Երևանում անցկացվող «Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների Aurora Dialogues քննարկումների ժամանակ համեմատություն է անցկացրել 1915-ի Հայոց ցեղասպանության և Իրաքում «Իսլամական պետության» կողմից իրականացված գործողությունների միջև։ «Իրաքում իրավիճակը ուսումնասիրելիս տեսնում ենք նմանություններ հայկական ցեղասպանության հետ, քանի որ օգտագործվում են նույն մեթոդները։ Իրաքի կառավարությունը և աշխարհազորայինները պետք է կանխեն փորքամասնությունների ոչնչացումը»,-ասել է նա, գրում է Tert.am-ը։ Լակերտը նշել է նաև, որ նման ճգնաժամերի մասին կարևոր է լայն հասարակությանը տեղյակ պահել։ «Գրվում են բազմաթիվ աշխատություններ, բայց դրանք միայն մասնագետների համար են, ոչ լայն հասարակության համար։ Օրինակ, որոշ երկրներում ցուցահանդեսներ են կազմակերպվում, որպեսզի ցույց տան, թե ինչ է տեղի ունենում փախստականների ճամբարներում, մենք ամեն օր հազարավոր այցելուներ ենք ունենում, սա լավ ձև է իրազեկելու մարդկանց»,-ասել է նա։ Թուրք գիտնական. Թուրքիայում ամեն մեկը պետք է գիտակցի Ցեղասպանության պատասխանատվությունը ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |