![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ՀՀ նախագահը, կաթողիկոսը, Ազնավուրը և Քլունին Ծիծեռնակաբերդում հարգել են Ցեղասպանության զոհերի հիշատակը![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու առաջին տիկին Ռիտա Սարգսյանն ապրիլի 24-ի առավոտյան այցելել են «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Սարգսյանին ուղեկցել են աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, հանրահայտ դերասան Ջորջ Քլունին, Ավրորա մրցանակի մասնակիցները, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրանք ծաղիկներ են դրել հուշահամալիրում: Կաթողիկոսն աղոթք է ընթերցել Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ Aurora Prize միջազգային առաջին մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենալու ապրիլի 24-ին, Քլունին կհայտարարի մրցանակի հաղթողի անունը:Երևանում նախօրեին տեղի ունեցած «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 2-րդ գլոբալ ֆորումի ժամանակ, հանրահայտ դերասան, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի համանախագահ Քլունին ասել է. «Երկար և դժվարին պայքար է եղել մինչև իրերը կոչել են իրենց անուններով, ամեն ինչ բարդ է, բայց ժամանակին: Չես կարող հերքել այն, ինչ կատարվել է: Չես կարող վերադարձնել մի ամբողջ ցեղի, մարդկանց մշակույթը, դա հենց ցեղասպանություն է»: Սերժ Սարգսյան. Հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ հայերի բնաջնջում կամ բռնագաղթեցում Արցախում չի լինելու ԼՂՀ նախագահ. Եթե ժամանակին Հայոց ցեղասպանությունը դատապարտվեր, միլիոնավոր նոր անմեղ զոհեր չէին լինի ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |