Huffington Post. Ցեղասպանություն բառը ստեղծվել է հայերի ջարդը նկարագրելու համար (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն վերջերս «Իսլամական պետության» կողմից եզդիների և այլ էթնիկ խմբերի դեմ տեղի ունեցածը ցեղասպանություն հռչակեց: Անշուշտ, եզդի կանանց բռնաբարություններն ու ստրկացումը, եզդի տղամարդկանց սպանդը ցեղասպանություն է հայտնում է Tert.am-ը Huffington Post-ի վրա հղումով: Այսպիսով, բառի նշանակությունը, որը բնութագրում է անմարդկային, զանգվածային ջարդերը, կարևոր է: Պարբերականը նշում է, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ կիրառել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը՝ փորձելով բացատրել Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցածը: Ուստի, ցանկացած ազգ, որը քննարկում է 1.5 մլն հայերի սպանությունները, պարզապես քաղաքական «ծխածածկույթ» է ստեղծում: «Ցեղասպանությունը տեղի է ունեցել, հայերի նկատմամբ, և այն մարդը, որը հորինել է այդ բառը, ճանաչել է այդ փաստը. բառը ստեղծվել է հայերի ջարդերը նկարագրելու համար: Աշխարհաքաղաքական նկատառումներով ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այդ բառը, կասկած չկա, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,-գրում է պարբերականը: Մինչ Ժամանակակից ցեղասպանությունները հրապարակայնացնելը խնդիր չէ, և այդպես էլ պետք է լիներ, աշխարհը դեռ ԱՄՆ-ից ակնկալում է Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս «ցեղասպանության» բառի կիրառումը: «Ցավոք, աշխարհի ամենաուժեղ ազգը դեռ բարոյական տոկունություն չունի ամբողջությամբ ճանաչելու այն, ինչ ապրել են հայերը»,-ասված է հրապարակման մեջ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայոց ցեղասպանության հերթական տարելիցի առնչությամբ տարեկան ելույթում կրկին խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց: Հայոց ցեղասպանության ճանաչումն Օբամայի նախընտրական խոստումն էր: Սակայն, դառնալով նախագահ 2009 թվականին, նա այդպես էլ չարտաբերեց «ցեղասպանություն» բառը հայերի ոչնչացումը նկարագրելիս, սահմանափակվելով «Մեծ Եղեռն» եզրույթի կիրառմամբ: Ընթերցեք նաև. Օբաման կրկին չի օգտագործել «ցեղասպանություն» եզրույթը հայերի ոչնչացումը նկարագրելուց ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |