Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել![]() 24 ապրիլի 2016 - 12:52 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին ընդառաջ Վաշինգտոնի հայ համայնքը մի շարք ցույցեր և միջոցառումներ է կազմակերպել Հայող Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու և ԱՄՆ-ի կառավարության ուշադրությունը դեպի այս կարևոր իրադարձությունը հրավիրելու համար: Այդ թվում նաև մոմավառություն էր կազմակերպվել Սպիտակ տան դիմաց: Հայ դատի գրասենյակի Արևելյան շրջանի պատասխանատու Արմեն Սահակյանի խոսքերով իրենք հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու ցեղասպանության հայ, հույն և ասորի անմեղ զոհերի հիշատակին, հաղորդում է Ամերիկայի Ձայնը: Վաշինգտոնի հայ համայնքն ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մոմավառության արարողություն անցկացվեց նաև հայաշատ Գլենդելում, որին մասնակցում էին ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը, քաղաքական գործիչներ, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ: ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի հայաշատ Գլենդել քաղաքում ապրիլի 24-ը հայտարարվել է «Հայոց ցեղասպանության հիշատակի օր», ինչի առթիվ այդ օրը բոլոր դպրոցների համար կլինի ոչ աշխատանքային: Այսպիսով, Գլենդելը կլինի ԱՄՆ-ի առաջին քաղաքը, որ, ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի, ապրիլի 24-ին կփակի դպրոցների դռները: Բացի այդ, դպրոցներում օգտագործվող բոլոր օրացույցերում ապրիլի 24-ը կնշվի որպես «Հայոց ցեղասպանության հիշատակի օր»: Քաղաքի պաշտոնյաները և համայնքի ղեկավարներն օրերս Brand գրադարան-արվեստի կենտրոնում ցուցահանդես են բացել, որը նվիրված է հայ ժողովրդի պատմությանը, ինչպես նաև Ցեղասպանությանն ու դրա հետևանքներին: Երթեր Ախալքալաքում, Ախալցխայում, Լիբանանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |