Ապրիլի 23-ին Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները Ամստերդամի Museumplein hրապարակից, որտեղ տեղակայված են մի քանի հանրահայտ թանգարաններ, բողոքի երթ են կազմակերպել դեպի քաղաքի Beursplein հրապարակ:
Այնտեղ էլ մասնակիցները հանրահավաք են անցկացրել:
Սա ապրիլ ամսվա մեջ նիդերլանդահայերի նույն քաղաքում արված 2-րդ հանրահավաքն է: Առաջինը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դեմ բողոքի ակցիան էր Ամստերդամի «Դամ» հրապարակում ապրիլի 8-ին:
Մոտ հազարի հասնող ցուցարարների երթուղին մինչև հանրահավաքի հարթակը ձգվում էր մի քանի կիլոմետր և անցնում էր կենտրոնական փողոցներով, որոնք հանգստյան օրվան բնորոշ լեցուն էին զբոսաշրջիկներով: Ակցիայի մասնակիցները, ովքեր հայ-հոլանդական եռագույն դրոշներից բացի կրում էին ոճրագործությունը դատապարտող ցուցապաստառներ, ցեղասպանության վավերագրեր պատկերող լուսանկարներ, Ցեղասպանության պատմության մասին բրոշյուրներ էին բաժանում անցորդներին:
101 տարելիցին նվիրված բողոքի ակցիան սկսվել է անմեղ զոհերի հիշատակին հայտարարված լռության րոպեով, գրում է «Նիդերլանդական Օրագիր»-ը:
Ցեղասպանությունը, որպես երևույթի դատապարտումով են հանդես եկել Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը, Նիդեռլանդների ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի նախագահ Մասիս Աբրահամյանը, քրդական համայնքի անունից Ջերան Օզհանը, արամեական համայնքի առաջնորդ Ջոնի Շաբոն, «Ապրիլ 24» հանձնախմբի նախագահ Նուբար Սիփանը, ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական կազմակերպության նախագահ Սերինե Աբրահամյանը, «AJO Ամստերդամ» երիտասարդական կազմակերպության ղեկավար Գրիգոր Այվազյանը, հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը:
Երթեր Ախալքալաքում, Ախալցխայում, Լիբանանում՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին
Վաշինգտոնի և Գլենդելի հայ համայնքները մոմավառություն են անցկացրել