39 25.04.16 - Ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված 60.000-անոց ցույցը Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության մոտ Լոս Անջելեսում 60.000 մարդ է մասնակցել Թուրքիայի հյուպատոսության մոտ ցույցին 25 ապրիլի 2016 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Տասնյակ հազարավոր մարդիկ Հայաստանի դրոշներով և պաստառներով ապրիլի 24-ին հավաքվել էին Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսության առջև` ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Արդարության կոչով մանուշակագույն և սև շապիկներ կրող ցուցարարները հատուցում էին պահանջում: Լոս Անջելեսի ոստիկանության տվյալներով ցույցին մասնակցել է մոտ 60.000 ցուցարար: Նրանք վանկարկում էին. «Ձեռքերդ հեռու մեր հողից», «Արևելյան Թուրքիան դա Արևմտյան Հայաստանն է»: «Այսօր մենք բոլորս հայ ենք: Մեզ այստեղ համախմբել է արդարության պահանջը»,-ասել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը` դիմելով ցուցարարներին: Ցույցին մասնակցել են տարբեր տարիքի մարդիկ, շատերը եկել էին երեխաների հետ, որպեսզի նրանք քաջատեղյակ լինեն հայ ժողովրդի պատմությանը: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի նախագահ Նորա Հովսեփյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը կշարունակի համախմբվել ամեն տարի, քանի դեռ Թուրքիան և ԱՄՆ-ն չեն ճանաչել 1915 թ. Ցեղասպանությունը, որի արդյունքում 1,5 մլն մարդ է զոհվել: Հարավային Կալիֆորնիայի հայկական համայնքն ամենամեծն է Հայաստանի սահմաններից դուրս: Ինչպես հայտնում է LA Times-ը, Լոս Անջելեսում ավելի քան 200 000 հայ է ապրում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |