20 փետրվարի 2007 - 16:25 AMT
Հրապարակվել է Թ.Աքչամի «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գիրքը
Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից մեկ ամիս անց թուրք պատմաբան Թաներ Աքչամը հրապարակել է «Խայտառակ գործողություն. Հայոց ցեղասպանությունը եւ թուրքական պատասխանատվության հարցը» գիրքը: Քննարկման ընթացքում պրոֆեսոր Աքչամը պատմել է 1,5 մլն հայերի կյանք խլած Հայոց ցեղասպանության մասին, թե ինչպես են օսմանցի թուրքերը արձագանքել ցեղասպանություն կատարելու մեղադրանքներին, ինչպես նաեւ ներկայացրել է, թե ինչպես է նկարագրում կատարվածը ներկայիս թուրքական կառավարությունը: Ինչպես PanARMENIAN.Net-ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, քննարկումը կազմակերպել էր Միննեսոտայի Հայկական մշակութային կազմակերպությունը: