Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն ՌԴ-ն 2016-2017-ին 7 մլն դոլարի ներդրում կկատարի ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակում Հայաստանի դպրոցներում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման համար:
«2016-2017-ին դաշնային բյուջեի միջոցների հաշվին ՌԴ կողմից կամավոր նպատակային ներդրում կատարել ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ֆոնդում` Հայաստանի դպրոցներում կայուն դպրոցական սննդի համակարգի զարգացման ծրագրի երրորդ փուլի իրականացման հետ կապված ծախսերը ֆինանսավորելու նպատակով», - ասված է հրամանագրի տեքստում, գրում է Panorama.am-ը:
Ներդրումը կկազմի 7 մլն դոլար, որից 2016-ին կհատկացվի 3,6 մլն դոլարը, և ևս այդչափ` 2017-ին: