Մնացականյանը՝ The Washington Post-ին. Եթե պատերազմը վերսկսվի, հետ կմղենք ու առաջ կշարժվենք![]() 27 ապրիլի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ զորքերը լայնածավալ հարձակման ապրիլի 2-ին չէին սպասում, բայց նշանները եղել են: Այս մասին The Washington Post-ին տված հարցազրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: «Դրանից առաջ, օգոստոսից ի վեր 21 հայ զինվոր է սպանվել և 113 զինվոր վիրավորվել։ Բացի այդ, Ադրբեջանը համալրում էր իր զինանոցը ռուսական նորտանկերով, իսրայելական անօդաչուներով ու թուրքական հրթիռներով »,- ասել է Մնացականյանը, գրում է Tert.am-ը։ Մնացականյանը նշել է նաև, որ հայկական զորքերը կարող են պաշտպանել տարածքն առանց Ռուսաստանի օգնության։ «Քառօրյա պատերազմի արդյունքը ցույց տվեց, որ մեր ունեցած տեխնիկան և մարտական պատրաստությունը թույլ կտան կանգնեցնել ցանկացած հակառակորդի։ Եթե պատերազմը վերսկսվի, մենք ոչ միայն նրան հետ կմղենք, այլև ինքներս առաջ կշարժվենք»,- ասել է նա: Սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը իր «Ղարաբաղ. վերսկսված հակամարտություն` Կովկասում» հոդվածում նշում է, որ Ղարաբաղյան հակամարտությունն աշխարհի ամենաքիչ քննարկված և ամենադժվար լուծելի խնդիրներից է, գրում է Yerkir.am-ը: Լրագրողը գրում է. Մոսկվան հայտարարում է, որ ցանկանում է միջնորդել երկարատև խաղաղ կարգավորում, բայց, միաժամանակ, զինում է երկու կողմերին։ Միացյալ Նահանգները նույնպես հույս ունի կանխել ավելի լայն բախումը, բայց քիչ դիվանագիտական լծակներ ունի։ Հեղինակը նշում է, որ այցելել է Ղարաբաղ մի քանի այլ օտարերկրացի լրագրողների և Եվրոպական խորհրդարանի անդամի հետ։ Ըստ նրա՝ Ղարաբաղը կարծես Կովկասի Շվեյցարիան լինի՝ ոչ միայն լեռներով, այլև կոկիկ փողոցներով, սարի լանջերին գյուղացիական տնտեսություններով և անկախ մարդկանցով: Ապրիլի 26-ի օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև լույս 27-ի գիշերը: Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր: Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Սամվելի Մինասյանը: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |