Բաբայանը՝ Ալիևին գովող Իսպանիայի նախկին վարչապետին. «Արդեն սովորե՞լ եք գլուխներ կտրել»

Բաբայանը՝ Ալիևին գովող Իսպանիայի նախկին վարչապետին. «Արդեն սովորե՞լ   եք  գլուխներ կտրել»

PanARMENIAN.Net - Եկեք Ղարաբաղ և նայեք, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ: Այսպիսի կոչով է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը դիմել Ալիևին գովերգող Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Սապատերոյին:

«Ահաբեկչության ամենազզվելի աղբյուրներից է կոռուպցիան ժողովրդավարական և քաղաքակիրթ երկրներում։ Քաղաքական գործիչներն, որոնք իրենց ստամոքսները խավիարով են լցնում, իսկ գրպանները՝ նավթի եկամուտներով և բռնապետներին են գովերգում՝ ամենավտանգավոր ահաբեկիչներն են։

Ամո՛թ Ռոդրիգես Սապատերոյին: Արի՛ Ղարաբաղ և տես, թե ինչ է Ադրբեջանն անում այստեղ։ Թե դու արդեն սովորե՞լ ես գլուխներ կտրել»,- գրել է Բաբայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

Նա շեշտել է նաև, որ ադրբեջանական ահաբեկչությունը ոչ միայն սպառնալիք է Ղարաբաղի համար, այլև բարոյաքաղաքական մարտահրավեր ժողովրդավարական և քաղաքակիրթ աշխարհին:

Իսպանիայի նախկին վարչապետը Բաքվում անցկացվող ՄԱԿ-ի քաղաքակրթությունների դաշինքի համաժողովի ժամանակ գովել է Ադրբեջանը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---