Հայաստանի տարին Ֆրանսիայում երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակի ապացույց է

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Փարիզում, հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դե Վիլպենի, Սենատի եւ Ազգային Ժողովի նախագահներ Կրիստիան Պոնսլեի եւ Ժան-Լուի Դեբրեի հետ: Բոլոր հանդիպումներին նշվել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների բարձր մակարդակը, որի ապացույցն է հանդիսանում Ֆրանասիայում Հայաստանի տարին, որն անցնում է Armenie mon amie նշանաբանով: Կողմերը նաեւ նշել են երկկողմանի տնտեսական հարաբերությունների ակտիվացման փաստը, մասնավորապես, հայկական տնտեսության տարբեր ոլորտներում ֆրանսիական ներդրումների աճը: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի իրավիճակը, հարեւանների հետ Հայաստանի հարաբերությունները, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---