ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. Պետք է հանդարտեցնել ԼՂ-ում իրավիճակը, նոր ագրեսիա ու արյունահեղություն թույլ չտալ![]() 27 ապրիլի 2016 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հարցում հարկավոր է զսպվածություն ցուցաբերել. առաջնահերթ խնդիրն այն է, որ թույլ չտրվի ագրեսիայի նոր բռնկում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է ՌԻԱ Նովոստին: «Այն, ինչ հիմա կատարվում է Լեռնային Ղարաբաղում, հաստատում է մեր այն թեզը, որը հրապարակել ենք նախորդ ճեպազրույցներում` այժմ, ինչպես երբեք հարկավոր է զսպվածություն ցուցաբերել և աշխատել կայունության վերականգնման ուղղությամբ»,-հայտարարել է Զախարովան: Ըստ նրա, ՌԴ ԱԳՆ-ն «համոզված է, որ կողմերը պետք է վերսկսեն բանակցային գործընթացը, որն ուղղված կլինի խաղաղ կայուն կարգավորմանը հասնելուն: « Սկզբունքորեն կարևոր ենք համարում ակտիվացնել աշխատանքն՝ ուղղված առկա պայմանավորվածությունների հիման վրա ռազմական ռիսկերի նվազեցմանը»,-հավելել է նա: «Այժմ առաջնահերթ է հանդարտեցնել իրավիճակը, թույլ չտալ նոր ագրեսիա, նոր արյունահեղություն, վերականգնել մթնոլորտը, որը կնպաստեր իավիճակի հանդարտեցմանը և, իհարկե, բանակցային գործընթաց սկսելուն: Դրանք սկզբունքային կարևորության հարցեր են»,-ասել է Զախարովան: ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչն իր հերթին հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում դեռևս չի նախապատրաստվում: «Չեմ լսել նման հանդիպման նախապատրաստման մասին` հաշվի առնելով, որ լարվածության բռնկում է տեղի ունեցել հակամարտության գոտում: Դա շատ է հետ գցել կողմերի միջև ուղիղ երկխոսության գործընթացը»,-ասել է նա: Ավելի վաղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Bloomberg-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի համար առանց անվտանգության երաշխիքների խաղաղ բանակցությունների վերադառնալն անիմաստ է, քանի որ իրավիճակն էապես փոխվել է: «Մի կողմից, մենք ինչ-որ տեղ բանակցություններ ենք վարում, մյուս կողմից՝ ռազմական գործիչները պատերազմի մեջ են ներքաշվելու՝ փորձելով լուծել հակամարտությունը», - նշել է Սարգսյանը: Հայաստանը նաև պահանջում է հավաստիացումներ առ այն, որ իրավիճակի նման սրացումներ այլևս տեղի չեն ունենա: Ընթերցեք նաև. Սերժ Սարգսյան. Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հնարավորություն չկա ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |