Ուսանողներին տարկետում չի տրվի՝ բացառությամբ որոշ դեպքերի. Օրինագիծը կներկայացվի ԱԺ27 ապրիլի 2016 - 19:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պատգամավոր Ռուբիկ Հակոբյանն ապրիլի 27-ին ԱԺ—ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ խոսել է ուսանողներին զինվորակար պարտադիր ծառայության տարկետումից ազատելու օրենսդրական նախաձեռնության մասին: Հակոբյանը հիշեցրել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հայտարարությունն այն մասին, որ բանակում հիմնականում աղքատ ընտանիքների երեխաներն են՝ միջին և բարձր խավի ընտանիքների երեխաների բուհեր ընդունվելու պատճառով: Այդ կապակցությամբ պատգամավորը նշել է, որ դեռևս մեկ տարի առաջ Թևան Պողոսյանի հետ նախագիծ էր մշակվել, համաձայն որի բոլոր ուսանողները պիտի անցնեն ծառայության 18 տարին լրանալուն պես, որը կառավարությունը չէր մերժել, սակայն նշել էր, որ հարցի շուրջ կոնսենսուս պիտի լինի: Tert.am-ի հաղորդմամբ, պատգամավորը նշել է, թե միշտ չէ, որ ժողովրդահաճո օրենքներ պետք է ընդունվեն: Նա կարծիք է հայտնել, որ փոփոխության պատճառով գիտությունը չի տուժի, քանի որ թեզ պաշտպանողներից 10%-ն է միայն գիտությամբ զբաղվում, ու հետաքրքրվել է նախագծի ապագայով: Կառավարության աշխատակազմի ղեկավարը Դավիթ Հարությունյանը պատասխանել է, որ գաղափարը լրամշակված տեսքով կառավարությունը շատ շուտով կներկայացնի խորհրդարան: «Կան որոշակի մասնագիտություններ, հատկապես՝ բնագիտական մասնագիտությունները, որոնց պոտենցիալն ուղղվում է ռազմարդյունաբերությանը՝ բացառությամբ որոշակի դեպքերի։ Մենք այդ լուծումը տալու ենք»,-ասել է Հարությունյանն ու նշել, որ մոտակա մեկ ամսվա ընթացքում խորհրդարանը կստանա նախագիծը: Գործող կարգի համաձայն, համալսարաններում պետպատվերով սովորող ուսանողները ստանում են զինծառայությունից տարկետում: Նույնը վերաբերվում է նաև ասպիրանտներին, իսկ գիտական թեզ պաշտպանողներն ազատվում են պարտադիր ծառայությունից: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը Ֆրանսահայ լրագրողի մուտքը ՀՀ արգելվել է․ Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել «Ես Հայաստանից գնացոը չեմ, հենց այստեղ, անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ»,–ասել է նա տեսաուղերձում Ալիև․ Մոսկվան ու Բաքուն ևս մեկ մեծ նախագիծ են սկսում Հյուսիս-Հարավի շրջանակում Նա նշել է, որ Ադրբեջանի տարածքում կա երկաթգիծ, որը կապում է ադրբեջանա-ռուսական սահմանը Ադրբեջանի և Իրանի սահմանի հետ |