ՀՀԿ պատգամավոր. «Նախագահն ասել է՝ դիրքեր ենք հետ բերել»![]() 28 ապրիլի 2016 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ հանդիպման ժամանակ լայնածավալ պատերազմի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի խոսել, բայց ասել է, որ դիրքեր ենք հետ բերել: Այս մասին Խորհրդարանում լրագրողներին ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը: ՊԲ խոսնակը ապրիլի 27-ին հերքել էր դիրքեր վերադարձնելու մասին լուրը: Կարախանյանը տեղյակ չէ այդ հերքումից, գրում է Aravot.am-ը: Ինչ վերաբերում է ՀՀ ԶՈՒ շտաբում բացթողումների մասին, ապա Կարախանյանը մանրամասներ չի կարողանում հիշել: Ասում է. «ՊՆ-ում պաշտոնանկությունների մասին էլ նախագահը չի խոսել, բայց ասել է` մտածելու, նախապատրաստվելու բան ունենք, որ թշնամու կողմից հարձակումներն անակնկալ չլինեն, կարողանանք պատշաճ հակահարված տալ»: Հարցին, թե ՌԴ-ի հետ ՀՀ-ի հարաբերությունները վերանայելու մասին նախագահը խոսե՞լ է, Կարախանյանը պատասխանել է. «Նախագահը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ մենք իրավունք չունենք հզոր տերությունների հետ մեր հարաբերությունները վատացնենք: Եվ եթե լսել եք նախագահի ելույթները, պարզորոշ երևում է, որ հավասարը-հավասարի նման է գնում»: Նրա խոսքով, ՌԴ-ի հետ կապված Սարգսյանը նաև ասել է. «Չպետք է թույլ տանք, որ դա վերածվի հակառուսական հիստերիայի»: Ապրիլի 4-ին ՀՀ նախագահը հայտարարել է. «Ես ձեզ հավատացնում եմ, որ որևէ տարածք ադրբեջանցիները չեն «ազատագրել», այս պահին ամբողջ շփման գծի երկայնքով ընդամենը մի փոքրիկ հատված հարավում և մի փոքրիկ հատված հյուսիսում, որ հույս ունեմ՝ մինչև մեր շփումն ավարտենք, այլևս այդ հատվածը հյուսիսում չի լինի, ընդամենը 200-300 մետր տարածք են գրավել ադրբեջանցիները՝ տալով ամեն մետրի համար մեկից ավելի զոհ»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |