ՊԲ. Ադրբեջանը գյուղերում ռազմական օբյեկտներ է տեղակայել, դրանք լեգիտիմ թիրախներ են (Լուսանկարներ) (վիդեո)

ՊԲ. Ադրբեջանը գյուղերում ռազմական օբյեկտներ է տեղակայել, դրանք լեգիտիմ թիրախներ են (Լուսանկարներ)

PanARMENIAN.Net - ԼՂՀ ՊՆ-ն ապրիլի 28-ին ադրբեջանական բնակավայրերի ու դրանց մոտ տեղակայված ռազմական օբյեկտների կադրեր է հրապարակել:

ՊԲ հրապարակած լուսանկարներում և տեսանյութում, մասնավորապես, Ադրբեջանի բանակի հրետանային դիրքեր են Զանգիշալը, Քյուրդլար և Չեմենլի գյուղերում, քաղաքացիական օբյեկտներից ընդամենը մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:

Հաղորդագրությունում նշվում է, որ ԼՂՀ զինված ուժերի համար դրանցում նշված բոլոր ռազմական օբյեկտները, համաձայն միջազգային իրավունքի սկզբունքների (Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի առաջին արձանագրություն, հոդված 52), հանդիսանում են լեգիտիմ թիրախներ:

Ընդգծվում է, որ Ադրբեջանի զինված ուժերը, ի խախտումն նույն արձանագրության հոդված 58-ի, չեն խուսափել բնակեցված շրջաններում կամ դրանց մերձակա վայրերում ռազմական օբյեկտներ տեղակայելուց:

Ավելի վաղ, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հրապարակել է ապրիլի լույս 28-ին ադրբեջանական բանակի կողմից շփման գծից ոչ հեռու գտնվող Մատաղիս գյուղի ռմբակոծման կադրերը:

«Հակառակորդը ոչ միայն իր շարունակում է հրթիռակոծել ղարաբաղյան խաղաղ բնակավայրերը, այլև, սովորության համաձայն, փորձում է իրադարձությունները գլխիվայր ներկայացնելով, ղարաբաղյան կողմին մեղադրել իրենց բնակավայրերին հարվածներ հասցնելու մեջ: Ավելի վաղ տարածած հաղորդագրության մեջ նշել էինք ադրբեջանական զինուժի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման մասին: Ղարաբաղյան կողմը, հավատարիմ մնալով իր որդեգրած փաստերի լեզվով մարտավարությունը, ներկայացնում է ապրիլի լույս 28-ի գիշերը հակառակորդի կողմից Մատաղիս բնակավայրի հրթիռակոծման տեսանյութը», - ասվում է հաղորդագրությունում:

Կարդացեք նաև. ՀՀԿ պատգամավոր. «Նախագահն ասել է` դիրքեր ենք հետ բերել»

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---