ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել հետաքննել «Լիհիի օրենքի» խախտումն Ադրբեջանին սպառազինելու փաստով

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել հետաքննել «Լիհիի օրենքի» խախտումն Ադրբեջանին սպառազինելու փաստով

PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի ավագ անդամ, կոնգրեսական Լորետա Սանչեսը կոչ է արել հետաքննել «Լիհիի օրենքի» խախտումը Ադրբեջանին սպառազինելու, ինչպես նաև ապրիլի 2-ին Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության մարդու իրավունքների խախտման փաստով, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը:

ԱՄՆ «Լիհիի օրնեքն» արգելում է ԱՄՆ-ին օգնություն ցուցաբերել այն անձանց և խմբերին, որոնք կոպտորեն և սիստեմատիկաբար խախտում են մարդու իրավունքները:

Ապրիլի 28-ին Ներկայացուցիչների պալատում ունեցած իր ելույթում կոնգրեսականը նշել է, որ հավաստի ապացույցներ է ստացել, որոնք հաստատում են ադրբեջանցի զինվորականների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտման փաստերը:

«Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ն պետք է հետաքննություն սկսի ադրբեջանական բանակի կողմից «Լիհի օրենքը» խախտելու փաստերով»,-ասել է կոնգրեսականը:

Կոնգրեսականը հավելել է, որ փաստերի հետաքnնությամբ պետք է զբաղվեն ԱՄՆ պաշտպանության նախարարն ու պետքարտուղարը:

Սանչեսը նաև խստորեն դատապարտել է մարդու իրավունքների վիճակն Ադրբեջանում` ուշադրություն հրավիրելով նաև Ալիևի կողմից Ռամիլ Սաֆարովի ներման փասին, որը կացնահարել է քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին ՆԱՏՕ-ի անգլերեն լեզվի դասընթացների ժամանակ` Բուդապեշտում:

Ավելի վաղ ԱՄՆ Իլինոյս նահանգից սենատոր, Հանրապետական կուսակցության անդամ Մարք Քըրքը կոչ է արել Օբամայի վարչակազմին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ ղարաբաղյան հակամարտության գոտում վերջին բռնությունների համար:

Քըրքը նաև կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և պետքարտուղարությանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պատասխանատվության ենթարկել բռնության համար և աջակցել կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոթ Էնգելի ներկայացրած՝ խաղաղությանն ուղղված քայլերի իրականացմանը։ Դրանք ներառում են շփման գծից դիպուկահարներին հեռացնելու, այդ հատվածում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի մշտադիտարկողների ներկայությունն ավելացնելու, ինչպես նաև կրակի արձակման վայրը որոշող հատուկ համակարգեր տեղադրելու առաջարկներ։

Ամերիկացի կոնգրեսական Լինդա Սանչեսը ևս դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Լեռնային Ղարաբաղի ու կոչ արել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հարգել հրադադարը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---