Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը շարունակում է նվազել

Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների քանակը շարունակում է նվազել

PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլի տվյալներով Ռուսաստանում էր գտնվում ՀՀ մոտ 472 հազար քաղաքացի: Այդ մասին ասվում է ՌԴ Ներքին գործերի նախարարության պաշտոնական վիճակագրության տվյալներում:

Նրանցից 310 հազարը տղամարդ է, 162 հազարը՝ կին: ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների մեծ մասը՝ մոտ 380 հազար մարդ, աշխատունակ տարիքի է` 18-59 տարեկան:

2015-ի դեկտեմբերի սկզբի տվյալներով, ՌԴ-ում կար ՀՀ մոտ 488.5 հազար քաղաքացի: Ըստ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տվյալների, Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների առյուծի բաժինը`(ավելի քան 394.6 հազար մարդ) աշխատունակ տարիքի էր: 2014-ի դեկտեմբերի դրությամբ ՌԴ-ում 514.5 հազար ՀՀ քաղաքացի էր գտնվում, որոնցից ավելի քան 431 հազարը, 18-59 տարեկան:

Այդպիսով` ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիների թվաքանակը 2016-ի ապրիլին 2015-ի դեկտեմբերի համեմատ կրճատվել է 16.5 հազարով: Ընդ որում, աշխատունակների քանակը նվազել է 14.6 հազարով: Իսկ 1 տարի 3 ամսում ՌԴ-ում գտնվող աշխատունակ տարիքի հայաստանցիների քանակը կրճատվել է մոտ 50 հազարով:

2015 թվականին որպես մասնավոր տրանսֆերտ Հայաստան է փոխանցվել մոտ $ 1.2 մլրդ՝ 2014-ի $ 1.728 մլրդ դիմաց որից $ 915 մլն-ն` Ռուսաստանից՝ 2014-ի $ 1.434 մլրդ դիմաց: 1 տարում ՌԴ-ից փոխանցումները նվազել են 36%-ով:

2015-ի դեկտեմբերի դրությամբ ՌԴ-ում է գտնվել Ադրբեջանի 518 հազար քաղաքացի և Վրաստանի մոտ 30 հազար քաղաքացի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---