Ադրբեջանի ԱԳ նախարար. ՌԴ-ն մեզ փուլային լուծում է առաջարկել29 ապրիլի 2016 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ակտիվությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նման է այսբերգի: Այդ մասին Մալթայի ԱԳ նախարար Ջորջ Վելլեի հետ հանդիպումից հետո ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը, հայտնում է ԱՊԱ գործակալությունը: Նախարարն ասել է, թե բոլորը տեսնում են սառցե լեռան գագաթը միայն, սակայն կա նաև ստորին մաս: «Դեռ շուտ է բացահայտել մանրամասները: Նրանք մի քանի հետաքրքիր գաղափարներ են ներկայացրել: Դրանք բոլորը նորացված Մադրիդյան սկզբունքների հիման վրա են: Ռուսաստանի առաջ քաշած առաջարկները հետաքրքիր են մեզ համար: Ռուսաստանն առաջարկել է մեզ փուլային լուծում: Սակայն, առաջին հերթին հայերը պետք է հեռանան գրավյալ տարածքներից»,-ասել է նա: Նախարարը նաև անդրադարձել է ապրիլի 12-ին ԵԱՀԿ-ում ՌԴ ներկայացուցչության կողմից ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությանը հղած նոտային: «1994-1995թթ. ձեռք բերվեցին հրադադարի մասին համաձայնագրերը: Երբ ապրիլին խախտվեց հրադադարի ռեժիմն, Ադրբեջանը հայտարարեց, որ Հայաստանը հարցականի տակ է դնում այդ համաձայնագրերը: Ռուսական կողմն ու համանախագահները հայտնեցին մեզ, որ ամբողջովին սատարում են 1994-1995թթ. ձեռք բերված հրադադարի մասին համաձայնագրերին: Ինչպես գիտեք, կրակի դադարեցման ռեժիմի նոր փուլը համաձայնեցվել է Մոսկվայի հետ: Մենք ևս կարծում ենք, որ հրադադարի ռեժիմի ամրապնդումը կարևոր հարց է, չի կարելի է այն լուծել ռազմական ճանապարհով: Մենք միշտ ասում ենք, որ կողմ ենք խաղաղ կարգավորմանը, բայց պետք է արդյունք լինի: Դա չի նշանակում, որ մենք պետք է ևս 25 տարի բանակցենք: Մենք ասում ենք, որ ինչ ճանապարհով էլ լինի, պետք է առաջ շարժվել»,-ասել է Մամեդյարովը: Ապրիլի 29-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում հողերի հանձնում չի լինելու: «Մենք իրականացնում ենք հետևողական աշխատանքներ և դեռ այս պահի դրությամբ չենք ստացել Ադրբեջանի կողմից առաջին և հիմնական պատասխանը՝ ընդունում են նրանք մեր անկախությունը, թե չէ: Եթե չէ, ապա այն, ինչ քննարկվում է, այն, ինչ խոսվում է, առ ոչինչ են»,- ասել է նա: ԼՂՀ նախագահն ասել է նաև, որ Արցախը փորձելու է այնպես անել, որ բանակցային գործընթաց սկսելու դեպքում ներգրավվի որպես լիարժեք կողմ: Ընթերցեք նաև. ԼՂՀ նախագահ. Պետք է դադարեցնել անհիմն քննարկումները` հողերի հանձնում չի լինելու Բակո Սահակյան. Ստեփանակերտը հրթիռակոծելու դեպքում կրակի կպատրաստեինք հեռահար հրթիռները Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |