«Հրազդան Ցեմենտ»-ին հարկային արտոնություն տալու օրինագիծը կրկին կներկայացվի ԱԺ29 ապրիլի 2016 - 17:35 AMT PanARMENIAN.Net - «Հրազդան ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու մասին օրինագիծը Կառավարությունը նորից կներկայացնի Ազգային ժողով: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներում հայտնել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Նա նկատել է, որ ամենևին էլ չի կարծում, թե օրինագծի քվեարկությունը Ազգային ժողովում տապալվեց: «Դուք կտեսնեք՝ այդ բոյկոտողներից քանիսն են քվեարկելու: Հակառակ դեպքում նրանք պետք է պատասխան տան Հրազդանի բնակչությանը՝ աշխատատեղեր չեղյալ համարելու համար», -հայտարարել է Բաղդասարյանը, գրում է Panorama.am-ը: Օրինագիծը Ազգային ժողովում երրորդ ընթերցմամբ չէր անցել, քանի որ քվորում չի ապահովվել: Հանրապետական խմբակցության մեծ մասը բացակայել էին նիստից, ընդդիմությունն էլ չէր մասնակցել քվեարկությանը: «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը արտոնություն տալու նախագիծն ապրիլի 25-ին ԱԺ-ում ներկայացրել էր Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նախագծի, ընկերությունը կազատվի 2016թ. փետրվարի 1-ի դրությամբ հաշվարկված, բայց չվճարված հարկային և պարտադիր սոցիալական ապահովագրության գծով առաջացած տույժերից՝ 510 մլն 125 հազար դրամի ընդհանուր գումարի չափով: «Հրազդան-ցեմենտ» գործարանի նախկին սեփականատերը Միկա Բաղդասարովն էր, որին պատկանող «Արմավիա» ավիաընկերությունը նույնպես սնանկացել էր, փակվել էին նաև Բաղդասարովի բենզալցակայաններն ու մյուս բիզնեսները: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |