Վրաստանի ԱԳՆ. Թուրքիայի հետ սահմանը վերանայման ենթակա չէ

Վրաստանի ԱԳՆ. Թուրքիայի հետ սահմանը վերանայման ենթակա չէ

PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳ նախարարությունը կտրականապես հերքել է թուրքական որոշ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրությունը Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանը հօգուտ Թուրքիայի վերանայելու մասին:

Ապրիլի 27-ին հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ Թուրքիայի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել այն մասին, որ Վրաստանը Թուրքիային է փոխանցում մոտ 6 հեկտար վիճելի սահմանամերձ տարածքը Արդահանի գավառի շրջանում: Տեղեկության սկզբնաղբյուրը թուրքական Sabah-ն էր:

Ըստ Վրաստանի ԱԳՆ պարզաբանման, Թուրքիայի և Վրաստանի միջև սահմանը հաստատվել է 1973 թ.: Հատվածներից մեկում սահմանն անցնում է Ջաղիսծղալի գետի հունով: Վերջին 40 տարում հունը երկու հատվածներում փոխվել է: Արդյունքում կողմերը վերջերս որոշել են վերադարձնել գետի հունը, այսինքն սահմանի հատվածը, նախկին տեղը: 2016-ի ապրիլի 20-ին վրացի և թուրք փորձագետները զննել են և հավաստանշել են հստակ կոորդինատները` գետի հունը նախկին տեղը վերադարձնելու համար, ըստ 1973թ. քարտեզի պաշտոնական սահմանազատման: Հունի տեղափոխման աշխատանքներն իրականացնում է թուրքական կողմը, հայտնում է newsgeorgia.ge-ն:

«Վրաստանի և Թուրքիայի միջև սահմանազատման աշխատանքներն ավարտվել են ԽՍՀՄ տարիներին` 1970-ականներին: 1992 թ. կողմերը ճանաչել են համաձայնեցված սահմանագիծը: Ելնելով դրանից, սահմանի և դրա փոփոխության վերաբերյալ ցանկացած բանակցություն և համաձայնություն սահմանի վերաբերյալ բացառվում է»,-ասվում է Վրաստանի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:

2015թ. հոկտեմբերի 18-ին Թուրքիան և Վրաստանը բացեցին սահմանային նոր անցակետ, որը թուրքական կողմում կրում է Չըլդըր-Աքթաշ, իսկ վրացական կողմում` Կարծախ անվանումը: Աքթաշ (Կարծախ) անցակետը երրորդն է շուրջ 270 կմ Թուրքիայի և Վրաստանի միջպետական սահմանին: Աքթաշի սահմանային անցակետը ներկայիս Թուրքիայի Արդահանի նահանգի Չըլդըր շրջանում է, իսկ Կարծախի սահմանային անցակետը՝ Վրաստանի Սամցխվե-Ջավախքի Ախալքալաք շրջանում:

Ընթերցեք նաև. ԶԼՄ-ներ. Վրաստանը 6 հա վիճելի տարածք է փոխանցել Թուրքիային

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---