ԱՄՆ-ն զգուշացնում է Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցների հնարավոր կիրառման մասին

PanARMENIAN.Net - Ջորջ Բուշի վարչակազմը հայտարարում է, որ Իրանը չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պայմանները եւ զգուշացնում է նոր պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին: «Հարցը նրանում է, թե կկատարի արդյոք Իրանը մեր բոլորիս, ՄԱԿ-ի ԱԽ բոլոր անդամների կողմից առաջարկված պայմանները, սակայն վերջին օրերին Իրանից եկող տեղեկությունների համաձայն, մենք չենք տեսնում որեւէ բան, որ վկայեր այն մասին, թե այդ պայմանները կատարվում են»,-չորեքշաբթի երեկոյան ազգային հանրային ռադիոյի եթերում հայտարարել է ԱՄՆ քաղաքական հարցերով պետքարտուղար Նիկոլաս Բերնսը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն բանաձեւ ընդունեց 2006 թվականի դեկտեմբերի 23-ին, որով պատժամիջոցներ են նախատեսվում Իրանի դեմ այն կապակցությամբ, որ նա չի դադարեցրել ուրանի հարստացման աշխատանքներն, ինչպես դա պահանջում է համաշխարհային հանրությունը:



«Մենք ուրախ կլինենք, եթե նրանք կատարեն այդ պայմանները, սակայն եթե նրանք դա չանեն, ես կարծում եմ, դուք կտեսնեք դիվանագիտության կիրառման միջազգային ջանքերի շարունակությունը, ինչպես նաեւ մի շարք պատժամիջոցների կիրառման ուղղությամբ, բարձրացնելու համար իրանցիների համար այն բանի տնտեսական գինը, ինչ որ նրանք անում են»,-ընդգծել է Բերնսը:



Ընդ որում նա կրկին հերքեց համաշխարհային ԶԼՄ-ներում կրկին հայտնվող նյութերն այն մասին, թե ԱՄՆ-ն գաղտնի պատրաստվում է ռազմական հարված հասցնել Իրանին: «Մենք չենք ցանկանում ուժ կիրառել»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Նիկոլաս Բերնսը` նշելով, որ «Իրանի հետ ռազմական հակամարտությունն անխուսափելի է»: «Դա (ռազմական հակամարտությունը) անցանկալի է եւ մենք բավականին ջանքեր ենք ներդնում դիվանագիտական մոտեցման առումով»,-ընդգծել է Բերնսը:



Նա հավելել է, որ ԱՄՆ ռազմական ներկայությունը տարածաշրջանում նպատակ ունի ապահովել ամերիկացի դաշնակիցների անվտանգությունը արաբական երկրների թվից, որոնք նույնպես անհանգստացած են Իրանի գործողություններով: «Մենք չենք ձգտում նոր ռազմական հակամարտության»,-կրկնել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---