Փետրվարի 23-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարարը

PanARMENIAN.Net - Փետրվարի 23-26 Հայաստանում կգտնվի Ֆրանսիայի տարածքային բարեկարգման նախարար Քրիստիան Էստրոզին, հաղորդում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամլո ծառայությունը: Ֆրանսիական պատվիրակության կազմում Հայաստան կժամանեն պատգամավորներ Միշել Տաբարոն եւ Տյերի Մարիանին: Այցի ընթացքում Քրիստիան Էստրոզին կհանդիպի ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի, ոստիկանության պետի, գեներալ Հայկ Հարությունյանի, Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաեւ խորհրդաժողով-քննարկում կանցկացնի տնտեսական մրցակցության թեմայով: ֆրանսիական պատվիրակությունը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Բացի այդ, փետրվարի 25-ին ֆրանսիացի նախարարը ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի հետ կմասնակցի Ախուրյան քաղաքի հիվանդանոցի սքանավորման բաժնի բացման արարողությանը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---