Ղարաբաղի ժողովուրդը չի կարող վերադառնալ մի երկիր, որտեղ ենթարկվել է սիստեմատիկ ցեղասպանության

PanARMENIAN.Net - «Միջազգային հանրությունը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը»,-ասել է Արմեն Ռուստամյանը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Դաշնակցության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, խոսքը չի գնում ազգերի ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ հակասության մասին: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չի կարող վերադառնալ մի երկիր, որտեղ ենթարկվել է սիստեմատիկ ցեղասպանության: Եվ Ղարաբաղն էլ երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Հենց այդ փաստը մենք պետք է հասցնենք միջազգային հանրությանը»,-նշել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ ներկայումս Հայաստանի խնդիրն է հասնել ԼՂՀ միջազգային ճանաչման: «Հայաստանի գործողություններն, ուղղված ԼՂՀ եւ Հայոց ցեղասպանության ճանաչմանը միջազգային հանրության կողմից, պետք է միատեսակ լինեն` միայն այդ դեպքում մենք կկարողանանք հաջողության հասնել մեր խնդիրների լուծման գործում»,-ասել է ՀՅԴ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---