Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 68 անդամներ հանդես են գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկման օգտին

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանի հանդիպումը խորհրդարանի երկու պալատների անդամների եւ բրիտանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, հանդիպումը կազմակերպվել էր Ուելսում գործող «Armenia Solidarity» բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (ԲՀՀԽԽ) եւ «Նոր սերունդի ձայն» հրատարակության կողմից: Հանդիպումը նվիրված էր բրիտանական խորհրդարանում վերջերս ներկայացված Թուրքիայի կողմից Հայսատանի շրջափակման եւ Հայոց ցեղասպանության շուրջ քննարկում անցկացնելու վերաբերյալ երկու առաջարկներին: Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ քննարկման առաջարկը ներկայացվել էր խորհրդարանի պահպանողական անդամ Բոբ Սփինքի կողմից, առաջարկին մինչ օրս միացել են 68 պատգամավորներ: Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը դատապարտող առաջարկը ներկայացվել է լեյբորիստ Նիա Գրիֆիթի կողմից, միացել են 66 պատգամավորներ: Իր ելույթում դեսպան Գաբրիելյանը շնորհակալություն հայտնեց խորհրդարանի անդամներին հայոց ցեղասպանության ճանաչման եւ Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը վերացնելու ուղղությամբ կատարվող գործունեության համար: Դեսպանը մանրամասնորեն անդրադաձավ ՀՀ մոտեցումներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ, կոչ անելով բրիտանացի պատգամավորներին հնարավորինս կիրառել ՄԹ սերտ կապերը Թուրքիայի հետ` Հայաստանի հետ սահմանը բացելու եւ հարաբերություններ հաստատելու նպատակով:
 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---