Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը ելույթ կունենա Սիդնեյի օպերային թատրոնում![]() 4 մայիսի 2016 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Անվանի թավջութակահար Նարեկ Հախնազարյանը` 2011թ. Չայկովսկու անվան երաժշտական մրցույթի ոսկե մեդալակիրը, մայիսի 4-ին, 6-ին և 7-ին հանդես կգա Սիդնեյի սիմֆոնիկ նվագախմբի հետ քաղաքի օպերային թատրոնում: Համերգային ծրագրում ընդգրկված են Շոստակովիչի 7-րդ (Լենինգրադյան) սիմֆոնիան և Չայկովսկու ռոկոկոյի թեմայով վարիացիաները, հայտնում է Սիդնեյի օպերային թատրոնի կայքը: Washington Post - ի բնորոշմամբ Նարեկ Հախնազարյանը «Ֆենոմենալ թավջութակահար է, որը ներխուժել է միջազգային ասպարեզ՝ նվաճելով 2011թվականի Չայկվսկու անվան մրցույթի 1-ին մրցանակը և Ոսկե Մեդալը»: Միջազգային մրցույթների դափնեկիր Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988-ին Երևանում՝ Հայտնի դաշնակահարուհի Գայանե Հախնազարյանի և ոչ պակաս հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանի ընտանիքում։ 1996-2000-ին սովորել է Սայաթ-Նովայի անվան դպրոցում։ 2000-ին ընդունվել է Մոսկվայի կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական դպրոց (պրոֆ. Ա. Սելեզնյովի դասարան), 2006- ին ավարտել այն և ընդունվել Մոսկվայի կոնսերվատորիա։ Նարեկը Չայկովսկու անվան մրցույթի դափնեկիր է, աշխատել է 50-ից ավելի նվագախմբերի հետ` այդ թվում` Լոնդոնի ու Չիկագոյի սիմֆոնիկների, Ռոտերդամի, Սեուլի ու Լա Սկալայի ֆիլհարմոնիկների: Աշխատել է բազմաթիվ հանրահայտ դերիժորների հետ` Գերգիև, Սպիվակով, Սոխիև և այլն: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |