Ինտերնետ-առևտրի մաքսազերծ ներմուծման շեմը ԵՏՄ-ում կարող է իջեցվել![]() 4 մայիսի 2016 - 16:33 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը մտադիր է պնդել, որ ԵՏՄ շրջանակում միակողմանի կարգով նվազեցվի ինտերնետ-առևտրի մաքսազերծ ներմուծման շեմը: Այդ մասին հայտարարել է գերատեսչության ղեկավար Անդրեյ Բելյանինովը, հայտնում է Ինտերֆաքսը: Մաքսային միության անդամ երկրներում մաքսազերծ ապրանքի ներմուծման շեմը նույնը չէ: Ղազախստանում այն մոտ 1000 եվրո է, Հայաստանում` 300 եվրո: «Կարծում եմ, դա ճիշտ կլինի, սակայն դեռ քննարկման փուլում է»,-ասել է պաշտոնյան: «Մեր ղազախ գործընկերները, գուցե, առարկում են, բայց նրանք որպես այդպիսին բիզնես դեռ չունեն: Իսկ ահա բելառուսներն ու մենք ունենք, և դա խնդրահարույց է մեզ համար»,-ասել է Բելյանինովը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Բելառուսում վաղուց արդեն եվրոպական նորմերին մոտ շեմ են հաստատել` 22 եվրո, որի սահմանում կարելի է ներմուծել մաքսազերծ ապրանք: Սակայն ՌԴ-ում նման որոշման կայացման հստակ ժամկետներ չեն նշվում, քանի որ միասնական կարծքի դեռ չի մշակվել: Ըստ գործող կարգի ռուսաստանցիները կարող են մինչև 1000 եվրո արժողությամբ և մինչև 31 կգ քաշով ապրանքներ գնել արտասահմանյան ինտերնետ-խանութներից առանց մաքսատուրքի և գանձումների: Շեմի նվազեցման հարցում շահագրգռված են խոշորագույն ռուսական ինտերնետ վերավաճառողները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |