Ադրբեջանի մշակույթի և տուրիզմի նախարարությունը փասռաթղթեր է պատրաստում տոլման ՅՈՒՆԵՍԿՕ-ում որպես սեփական ուտեստ ներկայացնելու համար:
Այդ մասին է հայտարարել երկրի տուրիզմի ու մշակույթի նախարար Աբուլֆաս Գարաևը, հայտնում է «Տռենդ» գործակալությունը:
Հանրահայտ սննդի պատմաբան Վիլյամ Պոխլյոբկինի կարծիքով, տոլման առաջացել է Հայաստանում: Նա նշում է, որ երբ Հայաստանի բաժանումը Թուրքիայի ու Իրանի միջև հանգեցրեց նյութական ռեսուրսների, սակայն ոչ մշակույթի, այդ թվում՝ խոհանոցի անկմանը: «Ընդհակառակը, հայերը ներդրում ունեցան սելջուկների խոհանոցում, ինչի հեըևանքով բազմաթիվ հայկական ուտեստներ, ինչպիսին է, օրինակ, տոլման, Եվրոպայում հայտնի դարձան թուրքերի միջոցով» , - նշում է նա: