«Արցախ». Սերժ Թանկյանի նոր կատարումը![]() 4 մայիսի 2016 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System of a Down ռոք-խմբի մենակատար, երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանկյանը կատարում է նվիրել Լեռնային Ղարաբաղին: «Մարդիկ ապրել են այստեղ հազարամյակներ: Կայսրության (Ստալինի)» տարօրինակ որոշումը դարձրեց նրանց Ադրբեջանի մաս: Մեկ անգամ նրանք համախմբվեցին հանուն անկախության ու մոտավորապես 20 տարվա բարգավաճում ունեցան: Ես չեմ հավատում պատերազմներին, սահմաններին, սակայն հավատում եմ ինքնորոշման իրավունքին ու ճնշումներից ազատ ապրելու իրավունքին: Ժամանակն է, որպեսզի աշխարհը ճանաչի Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - նշել է Թանկյանը երգի նախաբանում: Երգը հասանելի է Rolling Stone պարբերականի կայքում: Թանկյանն ու SOAD-ը մշտապես բարձրաձայնում են Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հիմնահարցի ու հայության այլ խնդիրների մասին: Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում խումբը Wake Up The Souls շրջագայություն կազմակերպեց՝ նպատակ ունենալով բարձրացնել հայերի ոչնչացման մասին իրազեկութունը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |