Պետդեպ. ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են հրադադարի ռեժիմը տարածել Հալեպի վրա` 48 ժամով![]() 5 մայիսի 2016 - 11:15 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպարտամենտը հաստատել է, որ Վաշինգտոնը պայմանավորվել է Մոսկվայի հետ Հալեպի գավառում կրակի դադարեցման վերաբերյալ` այդ ռեժիմն արդեն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով 12:00-ից: Ըստ Պետդեպի ներկայացուցիչ Մարկ Թոների, նշված շրջաններում գրանցվել է լարվածության նվազում` չնայած տեղերում շարունակվող մարտերի մասին հաղորդագրություններին, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Սիրիայի բանակի հրամանատարությունն իր հերթին հայտնել է, որ հրադադարը Հալեպում կսկսվի մայիսի լույս 5-ի գիշերը և կտևի 48 ժամ: Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Հալեպի վերաբերյալ հրադադարի համաձայնեցման ժամանակ որոշվել են «դրա պարամետրերը»: Ըստ նրա, ԱՄՆ-ն փորձել է ներառել նաև «Ջեբհաթ ան Նուսրայի» դիրքերը, սակայն այդ առաջարկը մերժվել է որպես անընդունելի: Վերջին շրջանում Հալեպը գնդակոծվում է ականանետերից և հրթիռային կայանքներից: Ավելի քան 100 խաղաղ բնակիչ է զոհվել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ջեբհաթ ան Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներն ու նրանց դաշնակիցները մեծ գրոհ են սկսել Հալեպի ուղղությամբ: Գրոհից առաջ ահաբեկիչները գնդակոծել են Հալեպի «Դաբիթ» հիվանդանոցը: Զոհվել են տասնյակ մարդիկ, կան նաև մեծ թվով վիրավորներ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |