Reuters-ը հայտնում է Թուրքիայի վարչապետի մոտալուտ պաշտոնանկության մասին![]() 5 մայիսի 2016 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի իշխող Արդարության և զարգացման կուսակցության արտահերթ համագումարում վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է զրկվել պաշտոնից, հայտնում է Reuters-ն իր աղբյուրների վրա հղումով: Դավութօղլուի մոտալուտ պաշտոնանկության մասին տեղեկությունը գործակալությունը ստացել է կուսակցությունում 5 աղբյուրից, ընդ որում նրանք հայտնել են այդ մասին նախագահ Էրդողանի հետ Դավութօղլուի 1,5-ժամանոց հանդիպումից հետո: Գործակալությունը նշում է, որ հանդիպումը հաջորդել է երկու առաջնորդների հարաբերությունների արդեն մի քանի շաբաթ տևող լարվածությանը: Ըստ աղբյուրների, էրդողանն ու Դավութօղլուն «պայմանավորվել են»: «Վարչապետն ու նախագահը համաձայնության են եկել համագումարի հարցում: Չեմ կարծում, որ Դավութօղլուն կրկին կլինի թեկնածու»,-ասել է գործակալության զրուցակիցը, հայտնում է ՌԲԿ-ն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |